1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

11.11.2023 12:50 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Նոյեմբերի 9-ին, ժամը 14-ին, Երևանի Խանջյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում «Նիսանի» վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
*
Նոյեմբերի 9-ին, ժամը 14.35-ին, մայրաքաղաքի Տերյան փողոցում «Մազդայի» վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա մի երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժօգնության:
Կատարվում է նախաքննություն:
*
Նոյեմբերի 9-ին, ժամը 20-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում «Մազդայի» վարորդը վրաերթի է ենթարկել 73-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
*
Նոյեմբերի 9-ին, ժամը 15-ին, մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում միմյանց են բախվել «Ջիպ» մակնիշի մեքենան ու մոպեդը։ Վերջինիս վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
*
Նոյեմբերի 9-ին, ժամը 17-ին, Երևանի Տիչինայի փողոցում միմյանց են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ։ Վերջինիս վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
*
Նոյեմբերի 9-ին, ժամը 18-ին, մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտայում «Ման» ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 49-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
*
Նոյեմբերի 10-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 48-րդ կմ-ին, Արտաշավան գյուղի վարչական տարածքում, արագաչափի դիմաց, 30-ամյա տղամարդու վարած «Օպելը» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և վթարի ենթարկվել, ինչի հետևանքով 49-ամյա կին ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:
*
Նոյեմբերի 10-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում «ԲՄՎ» մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և վթարի ենթարկվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
*
Նոյեմբերի 10-ին, ժամը 7-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 21-րդ կմ-ին միմյանց են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21074» մակնիշի մեքենաներ։ Վերջինիս վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:
*
Նոյեմբերի 10-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Իսի Լե Մուլինո-Արարատյան փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «Լեքսուսն» ու «Ռենոն»։ Վերջինիս վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:
*
Նոյեմբերի 10-ին, ժամը 17-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26-րդ կմ-ին միմյանց են բախվել բեռնատարն ու «Մերսեդեսը»։ Վերջինիս ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց։
Փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:
*
Նոյեմբերի 10-ին, ժամը 18-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 27-րդ կմ-ին միմյանց են բախվել «ԲՄՎ» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ։ Վերջինիս 63-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:
*
Նոյեմբերի 10-ին, ժամը 19.20-ի սահմաններում, «Առինջ մոլի» մոտ միմյանց են բախվել «Դոջ» և «Սուզուկի» մակնիշի մեքենաներ։ Վերջինիս երկու ուղևորը տեղափոխվել է բուժօգնության։
Փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:
*
Նոյեմբերի 10-ին, ժամը 9.14-ին, Նոր Հաճն քաղաքի «Շողակն» գործարանի մոտ միմյանց են բախվել «ՎԱԶ-2106» և «Հոնդա» մակնիշի մեքենաներ։ «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Փաստաթղթերն ուղարկվել են Նաիրիի քննչական բաժին:
*
Նոյեմբերի 10-ին, ժամը 16.50-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 103-րդ կմ-ին բախվել են «Մերսեդեսն» ու «Տոյոտան»։ Վերջինիս վարորդը «քթի վնասվածք» ախտորոշմամբ դիմել է հիվանդանոց:
Փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին:
*
Նոյեմբերի 10-ին, ժամը 15-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 299-րդ կմ-ին միմիանց են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներ։ Վերջինիս վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։
Փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: