1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

08.07.2023 12:39 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հուլիսի 7-ին, ժամը 10.00-ին, Երևանի Գարեգին Նժդեհի և Մանթաշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Սուզուկի» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «Սուզուկիի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
*
Հուլիսի 7-ին, ժամը 13.00-ին, «Ֆորդ» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Ֆրունզեի փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
*
Հուլիսի 7-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենան Ռյա Թազա գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
*
Հուլիսի 7-ին, ժամը 15.00-ին, Մասիս քաղաքի Երևանյան և 1-ին փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես-Բենց Սպրինտեր» և «Զիլ-554» մակնիշի մեքենաներ: «Մերսեդես-Բենց Սպրինտերի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
*
Հուլիսի 8-ին, ժամը 01.15-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 6-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
*

Հուլիսի 7-ին, ժամը 13.10-ին, Աբովյան քաղաքի Երևանյան և Հանրապետության փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել», երկու «Մերսեդես» և «ԳԱԶել» մակնիշի մեքենաներ: «Օպելի» ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
*

Հուլիսի 7-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Նիսանի» չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
*

Հուլիսի 7-ին, ժամը 14.00-ին, Վայոց ձորի մարզի Ազատեկ բնակավայրի դաշտային տարածքում տրակտորը՝ խոտ հակելու կցորդիչով, մոտ 100 մետր գլորվել է ձորը: 34-ամյա տրակտորիստը և 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: