ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

04.01.2023 12:14 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունվարի 3-ին, ժամը 08.30-ին, Երևանի Լենինգրադյան և Մեծարենցի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 3-ին, ժամը 03.00-ին, «Նիսան» մակնիշի մեքենան Երևանի Ազատամարտիկների փողոցում բախվել է շինության դարպասին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 3-ին, ժամը 08.25-ին, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 59-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել հողաթմբին և վթարի ենթարկվել: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 4-ին, ժամը 01.15-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Երևան-Գյումրի ճանապարհին՝ Կաքավաձոր գյուղի խաչմերուկում, տեղի ունեցած վթարի հետևանքով բուժօգնության են տեղափոխվել 14 տարեկան պատանի և 15 տարեկան աղջիկ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ավտոմեքենայի մակնիշը, պետհամարանիշը և վարորդի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 2-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել առուն: 49-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 3-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Դիմիտրով գյուղի հատվածում, «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վարորդը և հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 3-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակում իրար են բախվել «Օպել Աստրա» և «Մերսեդես C240» մակնիշի մեքենաներ: «Մերսեդես C240»-ի վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 3-ին, ժամը 20.40-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Մարտունի-Վարդենիս ճանապարհի 16-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 3-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Լադա Լարգուս» մակնիշի մեքենան Ագարակ-Ստեփանավան ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 3-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 122-րդ կմ-ին «Օպել» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել երկաթե արգելապատնեշին: Վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 3-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Ջրվեժ-Գառնի-Ձորաղբյուր ճանապարհների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Կրայսլեր» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2106»-ի վարորդը, ուղևորը և «Կրայսլերի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 3-ին, ժամը 10.40-ի սահմաններում, Սիսիան-Շաքե ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «Մերսեդեսի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի մեքենան Սիսիան-Շենաթաղ ճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: