Հրազենների հայտնաբերում Կոտայքում․ Չարենցավանի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքը

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամովին հանձնման ուղղությամբ բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 21-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ «Գանգրահեր տղա» արձանի մոտակայքում զենք-զինամթերք է թողել։
Նշված վայրում Չարենցավանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են առանց գործարանային համարի ակոսափող «Կարաբին» տեսակի հրազեն ու «Մակարով» տեսակի ատրճանակ, «Կարաբին» հրազենի 7,62 մմ տրամաչափի 110 փամփուշտ։
Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: