ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Չարբախի ոստիկանները մեքենայից կատարված գողություն են բացահայտել

29.06.2020 17:13 Գողություն

Հունիսի 22-ին, ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում Շիրակի փողոցի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ մոտ մեկ ժամ առաջ իրենց շենքի բակում, օգտվելով «Հոնդա Ֆիթ» մակնիշի իր մեքենայի դուռը բաց լինելու հանգամանքից, գողացել են մեքենայի 2 մոնիթոր, ժամացույց, բջջային հեռախոս, փաստաթղթեր ու փող:
Քրեական հետախույզները հաղորդումը ստանալուն պես անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Արագ և օպերատիվ աշխատանքի շնորհիվ գողությունից ժամեր անց տեղեկություններ ստացվեցին, որ գաղտնի հափշտակությունը հնարավոր է կատարած լինի Նոր Արեշի 34-ամյա մի բնակիչ:
Նույն օրը, ժամը 11-ին, կասկածվողը Երևանի Շարուրի փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Չարբախի բաժանմունք:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: