ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Կատարված ծառայողական քննության արդյունքներով

Կատարված ծառայողական քննության արդյունքներով

alternativ.am լրատվական կայքում տարածվել էր «Կոռուպցիոն բացահայտումներ Ոստիկանությունում, որոնք գաղտնի են պահվում» վերտառությամբ հրապարակում այն մասին, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը և երկու տեղակալները՝ Արթուր Մարտիրոսյանն ու Հայկ Մհրյանը, 30 միլիոն դրամ են դուրս գրել ոստիկանության գաղտնի ծառայակիցների աշխատավարձը վճարելու համար, սակայն այդ գումարը համապատասխան մարդկանց չի հասել: Բացի այդ, Արման Սարգսյանն Առաջին հանրապետության տոնի՝ Մայիսի 28-ի առթիվ ոստիկանության ծառայողներին պարգևատրել է 51 հատ անվանական զենքով, սակայն այդ ծառայողների մեջ եղել են այնպիսիք, որոնք, ըստ օրենքի, չէին կարող պարգևատրվել անվանական զենքով (ցածր կոչման և այլ պատճառներով): Այս փաստի վրա «աչք փակելը» կլորիկ գումար է արժեցել՝ յուրաքանչյուր ծառայողի մասով շուրջ 2000 ամերիկյան դոլար: Այս գործողությունն էլ իրականացվել է ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետ Սամվել Քոչարյանի համակարգմամբ, իսկ իբր հովանավորել է Սարգսյան, Մարտիրոսյան, Մհրյան եռյակը: Վերը նշված տեղեկատվությունը հետագայում տարածվել է նաև այլ լրատվական կայքերում: 07.07.2020թ. ՀՀ ոստիկանության պետի կողմից նշանակվել էր ծառայողական քննություն: Ծառայողական քննության ընթացքում պարզվել է, որ Հանրապետության տոնի կապակցությամբ, որպես խրախուսանք, ՀՀ ոստիկանության պետի հրամաններով զենքով պարգևատրվել է ոստիկանության 7 ծառայող: Արձանագրվել է, որ հիշյալ ծառայողների զենքով պարգևատրումները հիմնավորված են, մասնավորապես՝ դրանք տրվել են ՀՀ ոստիկանությունում երկարամյա, օրինակելի և անբասիր ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կամ հատուկ առաջադրանքները բարեխիղճ կատարած ծառայողներին, ինչը վկայում է, որ ՀՀ ոստիկանության պետի հրամանները բացառապես բխել են օրենսդրական պահանջներից և եղել են իրավաչափ:
Ոստիկանության ծառայակիցների աշխատավարձը վճարելու համար 30 միլիոն դրամ դուրս գրելու վերաբերյալ հրապարակման մեջ նշված հանգամանքի կապակցությամբ պարզվել է, որ տեղեկատվությունն իրականության հետ որևէ կապ չունի: Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության գաղտնագրված ծառայողների աշխատանքի վարձատրությունը յուրաքանչյուր ամիս կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով, ժամկետներում և չափով, և ամենևին համեմատելի չէ հրապարակված գումարի հետ: «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի հիման վրա նշված ժամանակահատվածում վճարված դրամական պարգևատրման գումարները ևս անհամեմատելի են վերը նշված թվի հետ: ՀՀ ոստիկանության նախկին պետ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Արման Սարգսյանի պաշտոնավարման ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների օպերատիվ-ծառայողական գործունեության հատուկ միջոցների նախահաշվով նախատեսված միջոցներից կատարվող վճարումները հասցեատերերին չտրամադրվելու դեպքեր չեն հայտնաբերվել: Ծառայողական քննության շրջանակներում կայքի տնօրենը բացատրություն է տվել, որ հրապարակման հետ կապված հանցագործության վերաբերյալ հաղորդում ներկայացնել չի ցանկանում, հիշյալ տեղեկատվությունն ապացուցող փաստական տվյալներ չի կարող ներկայացնել և նշված տեղեկությունը հրապարակելով՝ ակնկալել է մեծացնել հետաքրքրությունը կայքի նկատմամբ: Այսպիսով, ծառայակիցներին աշխատավարձ վճարելու համար ՀՀ ոստիկանության նախկին պետ Ա. Սարգսյանի, ՀՀ ոստիկանության պետի տեղակալներ Ա. Մարտիրոսյանի և Հ. Մհրյանի կողմից 30 միլիոն դրամ դուրս գրելու ու նպատակին չծառայեցնելու, ոստիկանության 51 ծառայողներին անվանական զենքով պարգևատրելու, այդ կապակցությամբ անհիմն պարգևատրվածներից 2000-ական ԱՄՆ դոլար ստանալուն հովանավորելու վերաբերյալ «alternativ.am» կայքում 04.07.2020թ. հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հիմնազուրկ է ու նաև չի ապացուցվել նշված տեղեկատվությունը հրապարակած լրատվամիջոցի կողմից: Ելնելով վերոգրյալից՝ ծառայողական քննության նյութերը թողնվել են անհետևանք: