Ապօրինի ծառահատումների դեմ Իջևանի համայնքային ոստիկանների պայքարը շարունակվում է
Ապօրինի անտառահատումների դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակում Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները նոյեմբերի 20-ի ժամը 19․00-ի սահմաններում Այգեհովիտ բնակավայրի տարածքում կանգնեցրել են փայտով բեռնված «ԳԱԶ-66» բեռնատարը: Վարորդը փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։
Բեռնատարը տեղափոխվել է Իջևանի անտառտնտեսության պահեստ: Պարզվել է, որ 6 խմ փայտանյութը պատրաստված է հաճարենի, ուռենի և բոխի ծառատեսակներից:
Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել: Այգեհովիտ գյուղի բնակիչ 34-ամյա վարորդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
