Սյունիքի մարզի պարեկները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Սյունիքի մարզի պարեկները նոյեմբերի 9-ին Քաջարան քաղաքի Կավճուտ բնակավայրում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են Գորիսի 45-ամյա մի բնակչի վարած «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որի թափքում կաղնի ծառատեսակի փայտանյութ կար, մինչդեռ վարորդը ներկայացրել է բոխու փայտանյութի ժամկետանց փաստաթուղթ։
Ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
