1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները բնակարանային գողության փորձ են բացահայտել․ կան կալանավորվածներ

12.05.2020 14:23 Գողություն

Մայիսի 7-ին Ավան վարչական շրջանում բնակարանային գողության փորձ էր կատարվել: Ժամը 20.30-ի սահմաններում անհայտ անձինք հարմարեցված բանալու գործադրմամբ փորձել էին բացել Դուրյան թաղամասի բնակարաններից մեկի դուռը, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով` գործը ավարտին հասցնել չէր հաջողվել, փախել էին: Ոստիկանությունում կատարվածի վերաբերյալ ո՛չ այդ, ո՛չ էլ հաջորդ օրը հաղորդում չստացվեց: Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզներն իրենք պարզեցին եղելությունը և համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցին: Բացահայտման համար առանցքային նշանակություն ունեցան օպերատիվ ճանապարհով ձեռք բերված տվյալները: Իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ բնակարանային գողության փորձը հաջորդ օրն իսկ բացահայտվեց: Տեղեկություններ ստացվեցին, որ նշված հանցագործությունը կատարել է բնակարանային գողության համար հետախուզման մեջ գտնվող Նոր Նորքի 43-ամյա մի բնակիչ` Նոր Արեշում բնակվող իր 34-ամյա ընկերոջ հետ: Մայիսի 8-ին կասկածվողները Տիտոգրադյան փողոցից, իրենց մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ոստիկանության Նոր Նորքի բաժին: Բերման ենթարկվածների մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեցին հարմարեցված բանալիներ, փականները բացելու և կոտրելու համար նախատեսված գործիքներ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է նաև իրեղեն ապացույց հանդիսացող` բնակարաններից մեկից գողացված հեռուստացույցը:
Հանգամանքները պարզվում են: Բերման ենթարկված տղամարդիկ կալանավորվել են: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: