ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Բնակարանից ոսկեղեն գողացած երիտասարդին Մալաթիայի ոստիկաններն արագ հայտնաբերեցին․ նա ձերբակալվել է

14.06.2021 12:31 Գողություն

Հունիսի 11-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում բնակարանային գողության վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Ահազանգողը հայտնեց, որ քրոջ՝ մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցի տնից գողություն է արվել։ Ահազանգը տարածքային կարգով փոխանցվեց ոստիկանության Մալաթիայի բաժին։ Դեպքի վայր օպերատիվ մեկնեցին բաժնի քրեական հետախույզները, քննիչներ ու փորձաքրեագետներ։ Տեղում պարզվեց, որ դուռը բացել են հարմարեցված բանալիով ու գողացել մի քանի տասնյակ հազար դոլարի ոսկյա զարդեր։ Հարուցվեց քրեական գործ։ Մալաթիայի քրեական հետախույզները ճշգրիտ օպերատիվ աշխատանքի արդյունքում տվյալներ ձեռք բերեցին բնակարանային գողությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնության վերաբերյալ։ Սկսվեցին Տավուշ քաղաքում հաշվառված, բայց Երևանում բնակվող 21-ամյա երիտասարդին հայտնաբերելու միջոցառումներ։ Ահազանգից երկու ժամ անց կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին։ Քննչական բաժնում նա խոստովանական ցուցմունք տվեց։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև գողոնը։ Երիտասարդը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: