ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Բնակարանային գողությունը բացահայտվեց ժամեր անց

05.10.2019 13:11 Գողություն

Հոկտեմբերի 4-ին ժ.12.55-ին ոստիկանություն զանգահարած Քարակերտի բնակչուհին հայտնեց, որ իր տնից կատարվել է գողություն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ նույն օրը ժ.10.30-ից մինչև ժ.12.30-ն ընկած ժամանակահատվածում, տանտիրուհու սկեսրոջ կնոջ եղբայրները օգտվելով տան 2-րդ հարկի դռան բաց լինելու հանգամանքից, ննջասենյակի զգեստապահարանի վրա դրված ճամպրուկը դանակով պատռելու եղանակով, գողացել են տարբեր քանակությամբ ՀՀ դրամ և ԱՄՆ դոլար:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ժ.17.25-ին ոստիկանության Բաղրամյանի բաժին բերման են ենթարկվել եղբայրները որտեղ նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հագուստի տարբեր գրպաններից և գուլպայի միջից հայտնաբերվել է ընդհանուր 860.000 դրամ գումար։
Նա տարված բացատրական աշխատանքի շնորհիվ խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը, և այն գողացված գումարի մի մասն է, որը պահել է իր մոտ, իսկ գումարի մյուս մասն առանց հաշվելու տվել է իր եղբորը՝ անձնական կարիքները հոգալու համար:
Եղբայրները ներկայացվել են Արմավիրի քննչական վարչություն հարցաքննության:
Եղբայրներից մեկը ձերբակալվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: