1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություններ. 28-ամյա երիտասարդը կալանավորված է

06.03.2025 16:42 Գողություն

Բնակարանային գողության բացահայտումը հատկապես բարդանում է, երբ մտնում են չբնակեցված տուն: Հենց նման դեպքեր էին արձանագրվում անցած տարեվերջին ու այս տարվա սկզբին Էջմիածնում և մոտակա բնակավայրերում: Այս ժամանակաշրջանն էլ պատահական չէր. Ամանորի տոներին շատերն են օրերով լքում տունը:
Նման վերջին ահազանգը Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվեց հունվարի 12-ին: Այդ օրը վերադառնալով տուն` Պտղունք գյուղի բնակիչը հայտնաբերել էր պատուհանը բաց, իսկ տնից գողացել էին ոսկյա զարդեր ու փող:
Քրեական ոստիկաններն ուսումնասիրեցին նաև այս դեպքի հանգամանքները, համեմատեցին նմանատիպ նախորդ դեպքերի հետ և վարկած առաջ քաշեցին, որ չորսն էլ նույն անձի արածն է, որը գործում է միայնակ:
Հունվարի 12-ից հետո նման ահազանգերը դադարեցին, սակայն, քրեական ոստիկանների օպերատիվ միջոցառումներն ու նախաքննական մարմնի քննչական գործողությունները շարունակվեցին:
Իսկ փետրվարի 27-ին Արմավիրի քրեական ոստիկանները ստացան տեղեկություն, որ կասկածյալը կրկին ոտք է դրել հանցավոր ճանապարհ: Ժամը 18-ին Էջմիածնի Արագածի 2-րդ զանգվածի բնակիչ 28-ամյա երիտասարդը Էջմիածնի Բաղրամյան փողոցում, գողություն կատարելու կասկածանքով, ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն:
Ձերբակալվելուց ժամեր առաջ, դարձյալ օգտվելով բնակարանատիրոջ բացակայությունից, մետաղյա լինգով բացելով եվրապատուհանը` մտել էր Մրգաստան գյուղի տներից մեկն ու գողացել զարդատուփ: Նա խոստովանել է արարքը: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մետաղյա լինգը և գողոնի մի մասը` ժամացույցը: Ըստ նրա` զարդատուփում եղած մնացած իրերը ճանապարհին նետել է։
Հետագա քննչական գործողություններով հիմնավորվեց, որ հենց նա է կատարել նախորդ չորս բնակարանային գողությունները:
Մասնավորապես, դեկտեմբերի 30-ին ստացվել էր հաղորդում, որ Էջմիածնի Արամ Մանուկյան թաղամասում գտնվող չբնակեցված տան եվրապատուհանը բացել-մտել և գողացել են երկու շիշ կոնյակ և ջութակ։
Հունվարի 8-ին ստացված հաղորդման համաձայն` քաղաքացին եղբոր չբնակեցված տունը հայտնաբերել էր տակնուվրա արած ու թալանած: Տեխնիկական միջոցի գործադրմամբ բացել էին եվրապատուհանը և հափշտակել թեյի բաժակներ, տղամարդու ձեռքի ժամացույց և երեք շիշ կոնյակ։
Հունվարի 9-ին մեկ այլ քաղաքացի հայտնել էր, որ ծնողների բացակայության ընթացքում բացել էին եվրապատուհանը, մտել Ոսկեհատ գյուղում գտնվող տուն և գողացել մեկ զույգ ոսկյա ականջօղ, երկու ոսկյա մատանի և մետաղադրամներ։
Եվ վերջապես, հունվարի 12-ին ստացված ահազանգն էր Պտղունք գյուղից:
Այս ամենը հիմնավորելուց հետո, դատարանի որոշմամբ, 28-ամյա երիտասարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: