Քաղաքացու թողած պարկում հրացան, ատրճանակ և զինամթերք կար

Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 9-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Վանաձորի Բուլղարական ավանում զենք-զինամթերք է թողել:
Բազումի բաժնի համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են պարկ, որի մեջ կար «ՏՕԶ-8» մոդելի ակոսափող հրացան, թմբուկավոր ատրճանակ, 3 նռնակ՝ պայթուցիչներով, 1 կապոց ֆիթիլ, 1 փամփուշտով լիցքավորված ինքնաձիգի պահեստատուփ և տարբեր տրամաչափերի 112 փամփուշտ:
Իրավապահների բացատրական աշխատանքն ու քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնումները շարունակվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: