Բաղրամյանի բաժնի համայնքային ոստիկանները բաղրամյանցու տնամերձ այգում թմրամիջոց են հայտնաբերել
Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բաղրամյան գյուղի 34-ամյա բնակիչն իր մոտ և տնամերձ այգում կանեփից պատրաստած թմրամիջոց է պահում։
Նոյեմբերի 6-ին 34-ամյա երիտասարդը հայտնաբեվել, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է չոր ածխացած զանգվածով կաթուցիչ և 2,94 գրամ թմրանյութի նմանվող զանգված։
Բաղրամյանի 34-ամյա բնակիչը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 34-ամյա երիտասարդի տան բակում գտնվող անիվների մեջ հայտնաբերվել է 7,43 գրամ կանեփից պատրաստված զանգված։
Նա ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
