Համայնքային ոստիկանները գերեզմանատուն տանող ճանապարհին զենք-զինամթերք են հայտնաբերել

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են կամավոր հանձնում ոստիկանություն:
Հուլիսի 11-ին 911 ծառայություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Սիլիկյան թաղամասի գերեզմանատան ճանապարհին զենք-զինամթերք է թողել։
Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պարկ, որի մեջ կար որսորդական հրացան, ատրճանակ, ինքնաձիգի 2 պահեստատուփ, պայթուցիչներով 2 նռնակ, պայթուցիչով դետոնատոր և տարբեր տրամաչափի փամփուշտներ:
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից: Ոստիկանության բացատրական աշխատանքները շարունակվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: