Ձերբակալվածի խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոց է հայտնաբերվել․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հուլիսի 15-ին Չեխովի փողոցում ձերբակալել և, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 43 և 29 տարեկան երկու տղամարդու։
29-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված։ «Օպելի» սրահում հայտնաբերվել են մեթադոնային լուծույթով սրվակներ, որոնք, ըստ 29-ամյա երիտասարդի՝ իրենն են։
«Օպելը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: