Թմրանյութ օգտագործելու ու պահելու կասկածանքով ձերբակալված երիտասարդը հետախուզման մեջ էր. Երևանի պարեկների բացահայտումը
Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկները թմրամիջոց օգտագործելու և պահելու կասկածանքով նոյեմբերի 16-ին Քրիստափորի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են ներկայացրել 24-ամյա մի երևանցու։
Պարզվել է, որ 2024 թվականից նա հետախուզվում էր ավազակության և վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու մեղադրանքներով, խափանման միջոցը՝ կալանք։
Երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է նաև դեղնականաչավուն զանգված։
