1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ԱՄՆ հյուպատոսների և օգնականների համար ուսումնավարժանք՝ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում

ԱՄՆ դեսպանության առաջարկով փետրվարի 28-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում «ՀՀ անձնագրերի պաշտպանիչ միջոցները» թեմայով ուսումնավարժանք անցկացվեց ԱՄՆ 25 հյուպատոսների և օգնականների համար։
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արա Մկրտչյանը ողջունելով հյուրերին՝ ընդգծեց ուսումնավարժանքի կարևորությունը, որի շրջանակում մասնակիցները կզարգացնեն կարողությունները Հայաստանի Հանրապետության կեղծ անձնագրերի հայտնաբերման ոլորտում, կծանոթանան անձնագրերի և վիզաների տրման գործընթացին։ Նա հույս հայտնեց, որ համագործակցությունը կլինի շարունակական։
Ուսումնավարժանքի ընթացքում ներկայացվեցին Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրվող անձը հաստատող ճամփորդական փաստաթղթերի՝ ՀՀ քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրի, հին նմուշի անձնագրի, Հայաստանում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց տրվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի, Հայաստանում մշտապես բնակվող՝ քաղաքացիություն չունեցող անձանց վկայականների տրման կարգը, նկարագրերը, ինչպես և փաստաթղթերի պաշտպանվածության տեխնիկական բնութագրերը։
Ուսումնավարժանքի մասնակիցները հնչեցրին գործնականում հաճախ հանդիպող խնդրահարույց դեպքերի և դրանց լուծումների վերաբերյալ հարցադրումներ։ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության մասնագետները տվեցին սպառիչ պատասխաններ և պարզաբանումներ։