ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ոսկեվազում մեքենա փախցրած տղամարդը վթարի է ենթարկվել․ Աշտարակի ոստիկանների բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

30.11.2019 09:31 ԱՄՏ-ի փախցնել

Նոյեմբերի 27-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում ստացվեց, որ Ոսկեվազ գյուղի Մաշտոցի փողոցի վարսավիրանոցի դիմացից առևանգել են մի երիտասարդի «ՎԱԶ 2106»-ը։ Ահզանգին արագ արձագանքած ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները շտապեցին գյուղ մտնող ճանապարհներ, որպեսզի փախցրած մեքենայի ընթացքը կասեցնեն, բայց մեքենան չկար։ Ոստիկանները շուտով տեղեկություններ ստացան, որ  մեքենայի ընթացքն արդեն իսկ կասեցվել է․ տղամարդը Ոսկեվազ գյուղի Արագածի փողոցում չի կարողացել  կառավարել «06»-ը ու վթարի է ենթարկվել։ «Ժիգուլին» բախվել է բետոնե արգելապատնեշին։ Այն փախցրած 32-ամյա տղամարդը, որը Օշական գյուղի բնակիչ է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի հիվանդանոց, որտեղից էլ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։ Նա դեռևս բժիշկների հսկողության տակ է, և ոչ միայն բժիշկների։ Աշտարակի ոստիկանները սպասում են նրա ապաքինմանը։ «Վազ 2106»-ը տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: