1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օտարերացիների թիրախում հայրենակիցն էր. Մալաթիայի ոստիկանները բացահայտեցին ավազակությունը

23.09.2024 17:20 Ավազակություն

Սեպտեմբերի 15-ին, ժամը 22.35-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն անհայտ քաղաքացուց ստացվել է հաղորդում. նա հայտնում էր, որ ընկերը տաքսու վարորդ է և ծառայություն մատուցելուց հետո քաղաքացին չի վճարել գումարը:
Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ մեկնեց օպերատիվ խումբ: Պարզվեց, որ զանգողի ընկերոջ` օտարերկրացի 23-ամյա երիտասարդի հետ կատարվածը շատ ավելին էր, քան ներկայացրել էր զանգողը:
Ներկայացնում է Մալաթիայի բաժնի ՔՀԲ օպերլիազոր Հարություն Պետրոսյանը. «Ստանալով ահազանգը` անմիջապես մեկնեցինք նշված հասցե: Տուժած օտարերկրացու և նրա ընկերոջ հետ զրույցից հասկացանք, որ նրա նկատմամբ կատարվել է ավազակային հարձակում, իսկ կոնկրետ դեպքի վայրը եղել է Ջիվանու փողոցի տներից մեկը: Շտապ մեկնեցինք Ջիվանու փողոց, սակայն տուժածի նշած տանը այլևս մարդ չկար: Այդտեղ վարձով բնակվող բոլոր չորս տղամարդիկ դիմել էին փախուստի»:
Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաջողվեց պարզել կատարվածը: Ըստ նախնական տեղեկությունների` «Նիսան» մակնիշի մեքենայով տաքսի ծառայություն մատուցող երիտասարդին «Վոթցափ» հավելվածով զանգահարել էին իր համերկրացի երկու հոգի, պատվիրել, որ մոտենա Ջիվանու փողոցի մի տուն: Երբ մոտեցել էր, նրան հրավիրել էին ներս` թեյ խմելու: Ոչինչ չկասկածող տաքսիստը մտել էր տուն, որտեղ կացնի բութ մասով մեջքին հարված ստանալուց ընկել էր: Երբ վեր էր կացել, նկատել էր չորս անձի՝ դեմքերը կտորով ծածկած: Նրանք սկսել էին տաքսիստին հարվածել, այդ ընթացքում մեկը պահել էր ձեռքերը, իսկ մյուսները գրպանից հանել էին 150 հազար դրամ, անձնագիրը, միջազգային վարորդական իրավունքի վկայականը, մեքենայի տեխանձնագիրը և բջջային երկու հեռախոս: Ավելին, պահանջել էին զանգահարել հայրենիքում բնակվող իր ընտանիքին, որ 10 հազար դոլար ուղարկեն, այլապես իրեն կվնասեն: Հետո կրկին հարվածել էին, քարշ տալով տարել հյուրասենյակ, կրկին պահանջել զանգել հարազատներին: Բայց մի հարմար պահի նկատելով, որ հյուրասենյակի պատուհանը բաց է, տաքսիստը դիմել էր փախուստի:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ ավազակության հատկանիշներով, և իրավապահներն անցան գործի:
«Քննչական բաժնի հետ ձեռնարկած միջոցառումներով կարողացանք ճշտել ավազակություն կատարած անձանց ինքնությունը: Համագործակցելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնի ծառայողների հետ` շուտով պարզեցինք նաև նրանց թաքնվելու վայրը: Սեպտեմբերի 18-ին, ժամը 11-ին, Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղում հայտնաբերեցինք օտարերկրացի չորս անձանց, ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալեցինք և ներկայացրինք Մալաթիայի քննչական բաժին»,-մանրամասնում է Մալաթիայի բաժնի ՔՀԲ օպերլիազոր Հարություն Պետրոսյանը:
Բոլորն էլ կալանավորված են: Հափշտակված բջջային հեռախոսները հայտնաբերվել են, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: