1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները բացահայտել են ավազակության դեպքը․ երկու անձ ձերբակալվել է

04.12.2021 12:37 Ավազակություն
Ոստիկանները բացահայտել են ավազակության դեպքը․ երկու անձ ձերբակալվել է

Դեկտեմբերի 1-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձինք օտարերկրացի մի տղամարդու ծեծի են ենթարկել, հափշտակել բջջային հեռախոսը և 127.000 դրամը:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ նոյեմբերի 30-ին, ժամը 23.00-ին, երկու անձինք «Արմենիա» բժշկական կենտրոնի բակում մոտեցել են 26-ամյա տղամարդուն, վիճաբանել հետը, նստեցրել անհայտ ավտոմեքենա և ուղևորվել Էջմիածին։ Ճանապարհին կրկին վիճաբանել են, ապա հափշտակել նրա բջջային հեռախոսը, 127.000 դրամն ու արծաթե վզնոցը:
Դեպքի առթիվ ավազակության հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։
Ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումերի շնորհիվ դեկտեմբերի 3-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի բակում հայտնաբերել և ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 34-ամյա տղամարդու, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղից՝ 30-ամյա տղամարդու։ Նրանք ձերբակալվել են:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: