Ավանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ատրճանակ ու զինամթերք

Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մի քաղաքացի զանգահարել է 1-02 և հայտնել, որ Ավան վարչական շրջանի չգործող ջերմատան մուտքի մոտ պարկով զենք-զինամթերք է թողել։
Մեկնած համայնքային ոստիկանները հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել է թմբուկավոր ատրճանակ, հակատանկային նռնակ՝ պայթուցիչով, ինգնաձիգի փամփշտատուփ և տարբեր տրամաչափի 100 փամփուշտ։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը և հիշեցնում, որ նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: