1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ատրճանակներ, հրացաններ, նռնակներ․ ոստիկանության բաժիններում կամավոր զենք-զինամթերք է հանձնվել

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 11-ին Երևանի բնակիչ, 29-ամյա մի երիտասարդ բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով թմբուկավոր ատրճանակ, պայթուցիչով նռնակ, ինքնաձիգի պահունակ, տարբեր տրամաչափի 80-ից ավելի փամփուշտ և այլն։ Երիտասարդի հայտնածով` զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ քեռուն։
Մայիսի 12-ին Դիլիջանում բնակվող 67-ամյա մի տղամարդ ոստիկանության Դիլիջանի բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ հորը պատկանած «ՏՕԶ» տիպի գործարանային համարով հրացան՝ նախատեսված 16 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար։
Կողբ գյուղում բնակվող 29-ամյա մի երիտասարդ էլ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ պապի «Ջ-1» տիպի պայթուցիչով նռնակը, ինչպես և ինքնաշեն հրացան՝ նախատեսված 32 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար։
Գործարանային համարով երկփողանի հրացանն ու տարբեր տրամաչափի 30-ից ավելի փամփուշտները ոստիկանության Տավուշի բաժնում կամավոր հանձնել է Չինարի գյուղի 52-ամյա մի բնակիչ, որի հայտնածով՝ զենք-զինամթերքը գտել է տանիքը նորոգելիս։ Դրանք պատկանել են հանգուցյալ հորը։
Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղի բնակիչ, 52-ամյա մի տղամարդ էլ ոստիկանության Գավառի բաժնում կամավոր հանձնել է թմբուկավոր ատրճանակ, նռնակ, նռնակի պայթուցիչ, և 120 հատ ինքնաձիգի փամփուշտ, որոնք, ըստ նրա՝ պատկանել են հանգուցյալ հորը։
«Ֆ-1» տիպի նռնակը, նռնակի պայթուցիչները, ինքնաձիգի պահունակներն ու 150-ից ավելի տարբեր տրամաչափի փամփուշտները ոստիկանության Աշտարակի բաժնում կամավոր հանձնել է Ուջան գյուղի 48-ամյա բնակիչը ։ Նրա հայտնածով՝ զինամթերքը պատկանել է հանգուցյալ եղբորը։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: