1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Զննություններով հայտնաբերվել են մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք. Արտաշատի ոստիկանների բացահայտումները

Հունվարի 10-ի առավոտյան Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում հավաստի տեղեկություններ ստացվեցին, որ Արտաշատի Իսահակյան փողոցում բնակվող 64-ամյա մի տղամարդ տանը ապօրինի զենք-զինամթերք ունի։ Նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները զննեցին տղամարդու տունն ու օժանդակ շինությունները։ Նրանց տեղեկությունները հաստատվեցին։ Տարբեր հատվածներում հայտնաբերվեցին «Ֆ-1» տիպի նռնակ՝ իր պայթուցիչով, և ինքնաձիգի փամփուշտներ, որոնք առգրավվել և ուղարկվել են փորձաքննության։ Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ Արտաշատի ոստիկանների ձեռնարկած պրոֆեսիոնալ միջոցառումներն արդյունք տվեցին նաև հունվարի 11-ին։ Այս դեպքում բաժնի քրեական հետախույզները հավաստի տեղեկություններ ստացան, որ Ոստան գյուղում բնակվող 55-ամյա մի տղամարդ տանը ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Առավոտյան ստացված տեղեկությունն իրացվեց ժամեր անց։ Նրա տան զննությամբ Արտաշատի ոստիկանները հայտնաբերեցին «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակներ՝ լիցքավորված ընդհանուր 54 փամփուշտով, և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 900-ից ավելի փամփուշտ։ Հայտնաբերվեց նաև առանց փաստաթղթերի գազային ատրճանակ։ Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։ Հանգամանքները պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: