1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ծաղկաշեն գյուղում հնչած կրակոցի հետքերով. Արտաշատի ոստիկանների բացահայտումը

Հոկտեմբերի 31-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ Ծաղկաշեն գյուղում կրակոցներ են հնչում, և որ նմանատիպ ձայն լսվել է նաև նախորդ օրը: Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում պարզվեցին կատարվածի մի շարք հանգամանքներ, իսկ արդեն նոյեմբերի լույս 1-ի գիշերը, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկվեց Մխչյան գյուղի բնակիչ, 39-ամյա մի տղամարդ։
Հետագա միջոցառումների շնորհիվ նա ոստիկաններին է ներկայացրել «Բերետտա» և «Բենելի» տեսակի 12 մմ տրամաչափի հրացաններ՝ հայտնելով, որ հոկտեմբերի 31-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Մխչյան գյուղի Հարավ-Կովկասյան երկաթգծի հարակից պարսպապատ տարածքում ինքն է կրակել ապակե շշերի ուղղությամբ: Բացատրական աշխատանքի արդյունքում 51-ամյա մի տղամարդ, որը նույնպես Մխչյանի բնակիչ է, կամավոր հանձնել է գործարանային համարով ակոսափող հրազեն՝ հայտնելով, որ այն ձեռք է բերել 2020 թվականի սեպտեմբերին Արցախյան պատերազմի ժամանակ: Ի դեպ, հրազենը նույն տարածքում էր, որտեղ հնչել են կրակոցներ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: