ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արտաշատի ոստիկանները թարմ հետքերով հայտնաբերեցին խանութից գողություն արած անձին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

15.11.2019 17:40 Գողություն

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների արդյունքում  նոյեմբերի 14-ին տեղեկություններ ստացան, որ լուսադեմին Մխչյան գյուղի մի խանութից գողություն է կատարվել։ Խանութի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացած տղամարդը տարբեր իրեր էր գողացել։ Արտաշատի ոստիկանները ժամերի ընթացքում պարզեցին խանութ մտած անձի ինքնությունը և նույն օրը՝ ժամը 17-ի սահմաններում, հայտնաբերեցին կասկածյալին։ Երևանի բնակիչ, 27-ամյա երիտասարդը բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: