ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Արմավիրի քրեական հետախույզները մարիխուանայի իրացման դեպք են բացահայտել

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների կանխման ու բացահայտման ուղղությամբ ձեռնարկած միջոցառումների շրջանակում փետրվարի 19-ին, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 70-ամյա մի տղամարդու։ Տղամարդը խուզարկվեց։ Հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածքվ երկու փաթեթ՝ 45 գրամից ավելի քաշով։ Նրա հայտնածով՝ փաթեթներում թմրամիջոց էր։ Դրանք ուղարկվեցին փորձաքննության։
Արմավիրի ոստիկանները հետախուզական միջոցառումները շարունակեցին։ Նրանց տեղեկություններով՝ 70-ամյա տղամարդուն թմրամիջոցն իրացրել էր Վարդանաշեն գյուղի 43-ամյա մի բնակիչ։ Տղամարդը վերցվեց քրեական հետախույզների օպերատիվ տեսադաշտ և շուտով հայտնաբերվեց, բերման ենթարկվեց բաժին ու ձերբակալվեց։ Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն կատարվեց նրա տանն ու օժանդակ շինություններում։ Հայտնաբերվեց 450 գրամից ավելի մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Այն ևս ուղարկվեց փորձաքննության։
43-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել։ Նա դատարանի որոշմամբ կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: