Արենի գյուղի բնակիչը հրացանը կամավոր հանձնել է ոստիկանություն

Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 11-ին բաժին է ներկայացել Արենի գյուղի 58-ամյա բնակիչ և հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան:
Հիշեք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: