Հայտնաբերվել է 448 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Սեպտեմբերի 22-ից 29-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 6975 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 221 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 207 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 282 անձ։
Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 20, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող՝ 1, չամրակապված վարելու՝ 1745, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 30, վարելու ընթացքում ծխելու՝ 722, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 618, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 304 և 2131 այլ իրավախախտում։ 158 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 221-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 119-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 100-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 75 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16246 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 319 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 241 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 560, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 6 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 67, չամրակապված վարելու՝ 4559, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 215, վարելու ընթացքում ծխելու՝ 530, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 747, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 75, արագության գերազանցման՝ 2538 և 3968 այլ իրավախախտում։ 479 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1008-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 990-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 34 բեռնատար, 198-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 38 անձ։