Հայտնաբերվել է 422 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Նոյեմբերի 17-ից 24-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4771 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 141 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 217 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 229 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 31, չամրակապված վարելու՝ 717, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 24, վարելու ընթացքում ծխելու՝ 460, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 308, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 82 և 1629 այլ իրավախախտում։ 137 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 183-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 105-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 74-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 453 առանց ձմեռային անվադողերի: 34 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 107 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13328 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 248 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 205 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 401, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 9 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 47, կեղծ հաշվառման վկայականով երթևեկող՝ 1, չամրակապված վարելու՝ 2503, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 134, վարելու ընթացքում ծխելու՝ 404, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 529, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 98, արագության գերազանցման՝ 2082 և 4541 այլ իրավախախտում։ 346 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 711-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 742-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 25 բեռնատար, 142-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 1255՝ առանց ձմեռային անվադողերի։ 61 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 47 անձ։
