1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հայտնաբերվել է 458 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

22.09.2025 17:30 Միջոցառումներ

Սեպտեմբերի 15-ից 22-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5533 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 162 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 211 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 242 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 12, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող՝ 1, չամրակապված վարելու՝ 1258, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 24, վարելու ընթացքում ծխելու՝ 565, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 401, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 370 և 1769 այլ իրավախախտում։ 144 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 135-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 101-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 93-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 80 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13686 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 297 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 247 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 508, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 2 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 46, չամրակապված վարելու՝ 3465, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 160, վարելու ընթացքում ծխելու՝ 525, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 618, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 73, արագության գերազանցման՝ 2034 և 3450 այլ իրավախախտում։ 408 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1003-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 898-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 39 բեռնատար, 191-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 47 անձ։