Հայտնաբերվել է 401 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Նոյեմբերի 10-ից 17-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4676 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 169 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 199 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 205 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 21, չամրակապված վարելու՝ 627, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 6, վարելու ընթացքում ծխելու՝ 491, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 235, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 111 և 1534 այլ իրավախախտում։ 127 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 179-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 146-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 67-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով: 84 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 94 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13159 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 306 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 202 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 395, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 12 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 58, չամրակապված վարելու՝ 2840, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 163, վարելու ընթացքում ծխելու՝ 396, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 544, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 93, արագության գերազանցման՝ 2234 և 3479 այլ իրավախախտում։ 395 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 869-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 818-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 38 բեռնատար, 170-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 59 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 65 անձ։
