112

ՀՀ ՆԳՆ ոստիկանության հեռախոսահամար


Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության գվարդիա
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ guardia@police.am


 

 
 
 

 

 

Հայտնաբերվել է 398 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

02.03.2026 15:20 Միջոցառումներ

Փետրվարի 23-ից մարտի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5954 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 227 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 188 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 202, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 2 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 47, չամրակապված վարելու՝ 573, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 16, վարելու ընթացքում ծխելու՝ 499, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 319, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 570 և 2172 այլ իրավախախտում։ 141 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 163-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 56-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 117-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 116-ը առանց ձմեռային անվադողերի։ 8 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 85 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14065 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 256 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 210 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 306, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 12 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 92, չամրակապված վարելու՝ 3402, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 196, վարելու ընթացքում ծխելու՝ 559, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 700, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 213, արագության գերազանցման՝ 1884 և 4280 այլ իրավախախտում։ 386 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 783-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 630-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 14 բեռնատար, 152-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 433-ը՝ առանց ձմեռային անվադողերի։ 8 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 41 անձ։