1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հայտնաբերվել է 394 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

01.12.2025 17:20 Միջոցառումներ

Նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 1-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4715 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 133 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 198 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 237 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 735, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 17, վարելու ընթացքում ծխելու՝ 452, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 305, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 136 և 1545 այլ իրավախախտում։ 142 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 187-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 100-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 94-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 459 առանց ձմեռային անվադողերի: 10 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 77 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13120 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 231 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 196 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 352, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 14 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 48, չամրակապված վարելու՝ 2654, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 127, վարելու ընթացքում ծխելու՝ 359, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 596, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 94, արագության գերազանցման՝ 2304 և 3985 այլ իրավախախտում։ 354 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 609-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 832-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 34 բեռնատար, 135-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 685-ը՝ առանց ձմեռային անվադողերի։ 79 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 31 անձ։