ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Վալերիյ Օսիպյանը ներկա է գտնվել Արցախի ոստիկանության մասնագիտական օրվան նվիրված միջոցառմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

30.11.2018 17:39 Պաշտոնական
Վալերիյ Օսիպյանը ներկա է գտնվել Արցախի ոստիկանության մասնագիտական օրվան նվիրված միջոցառմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Նոյեմբերի 29-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Ստեփանակերտում հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության Բակո Սահակյանի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև Արցախի ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանը։ Կողմերը կարևորեցին երկու երկրների իրավապահ կառույցների միջև փոխգործակցության առավել ամրապնդումը՝ ընդգծելով դրա անհրաժեշտությունը հանցավորության դեմ պայքարի արդյունավետության, հետախուզվողների օպերատիվ հայտնաբերման տեսանկյունից։Հանդիպմանը առարկայական քննարկվեցին Հայաստանի և Արցախի հանրապետությունների ոստիկանությունների համագործակցությանը նոր թափ հաղորդելուն վերաբերող հարցեր։ Կողմերը հավաստիացրին, որ այդ ուղղությամբ պատրաստակամ ու հետևողական են լինելու։ Հանդիպմանը քննարկվեցին երկուստեք հետաքրքրությունն ներկայացնող այլ հարցեր ևս։
Նոյեմբերի 30-ը Արցախի Հանարապետության ոստիկանության ծառայողի մասնագիտական օրն է:
Տոնի առթիվ ոստիկաններին շնորհավորելու էր եկել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվիրակությունը` ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ, պետական այրեր, ոստիկանության վետերաններ:Արցախի Հանրապետության նախագահի կողմից ծաղկեպսակ , հյուրերի կողմից ծաղիկներ խոնարհվեցին Արցախյան ազատամարտում զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:Հերոսացած ծառայակիցների հիշատակի ոգեկոչումից հետո ս կսվեց մասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր նիստը: Հանդիսավոր նիստի ընթացքում ելույթ ունեցան Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի և Արցախի ոստիկանության պետերը։
Այնուհետև Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրերով, մասնագիտական օրվա առթիվ, խրախուսանքների արժանացան ոստիկանության մի խումբ ծառայողներ:
Վալերիյ Օսիպյանի հրամանով Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանը պարգևատրվեց «Մարտական զորակցություն» մեդալով: ՀՀ ոստիկանության պետի հրամաններով տարբեր պարգևների արժանացան Արցախի ոստիկանության ևս երկու տասնյակ ծառայողներ:
Հրապարակվեցին Արցախի Հանրապետության մի շարք գերատեսչությունների և կազմակերպությունների ղեկավարների հրամանները` մասնագիտական տոնի առթիվ արցախցի ոստիկանների պարգևատրելու մասին:
Արցախի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին շնորհվեց Արցախի Հանրապետության ոստիկանության պատվավոր ծայողի կոչում, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը, հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, շտաբի միջազգային համագործակցության վարչության արարողակարգի բաժնի պետ Վահան Աշխարոյանը պարգևատրվեցին «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:
Հանդիսավոր նիստի ընթացքում տարբեր պարգևների արժանացան Արցախի ոստիկանության հարյուրից ավելի ծառայողներ, համակարգի նախկին ղեկավարներ, վետերաններ, դրամական աջակցություն ստացավ մարտական գործողությունների ժամանակ ու ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների շուրջ հիսուն ընտանիք: