1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կրակոց ապօրինի զենքից. Արարատի ոստիկանների բացահայտումը

Նոյեմբերի 7-ին «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ստացվել է հաղորդում, որ «ստորին վերջույթների հրազենային վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արարատ քաղաքի բնակիչ, 56-ամյա մի տղամարդ: Մեկնել է օպերատիվ խումբ: Արարատի մարզային վարչության և բաժնի աշխատակիցները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ ահազանգից րոպեներ առաջ Արարատի Սալակիթների փողոցում ծագած վիճաբանության ժամանակ Ոսկետափ գյուղի բնակիչ, 38-ամյա մի տղամարդ իր մոտ ապօրինի պահվող երկփողանի ողորկափող որսորդական հրացանից մեկ անգամ կրակել է տուժածի վրա, ինչի հետևանքով նա ստացել է վնասվածքներ: Հետագա միջոցառումների արդյունքում ահազանգից մոտ մեկ ժամ անց, իր վարած «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով հանդերձ, կրակողը բերման է ենթարկվել բաժին, որտեղ խոստովանել է արարքը:
Հրացանը հայտնաբերվել և առգրավվել է:
Հարուցվել է քրեական գործ, 38-ամյա ոսկետափցին ձերբակալվել է:

 

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: