1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները բացահայտել են Արամուսի համայնքապետի ապօրինությունները

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կոտայքի մարզի Արամուս համայնքի ղեկավարը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2007-ից 2018 թվականների ընթացքում համայնքապետարանում որպես վարորդներ և քարտուղարուհի է հրամանագրել մի շարք անձանց, ինչպես և կնքել է աշխատանքային պայմանագիր՝ աղբահանություն կատարելու համար։ Հիշյալ անձինք փաստացի չեն հաճախել աշխատանքի և չեն կատարել հրամաններով ու աշխատանքային պայմանագրով նախատեսված իրենց պարտականությունները, սակայն նրանց անվամբ հաշվարկվել և դուրս են գրվել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 7 միլիոն 500 հազար դրամ աշխատավարձեր և պարգևավճարներ, որոնք յուրացման կամ վատնման եղանակով հափշտակվել են համայնքի ղեկավարի կողմից:
Բացի այդ, պարզվել է, որ Արամուս համայնքի ղեկավարը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չի արձանագրել Արամուսի վարչական տարածքում՝ 2008 թ. և 2012-ից 2016 թվականներին գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա իր մտերիմների կողմից ապօրինի կառուցապատված համապատասխանաբար՝ 2923 և 2442 քմ ընդհանուր մակերեսներով հասարակական նշանակության՝ ռեստորանային համալիրների շենք-շինությունները, չի ձեռնարկել օրենքով իրեն վերապահված համապատասխան միջոցներ՝ ապօրինի շինարարությունները ժամանակին դադարեցնելու, դրանք քանդելու, իրավախախտ անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, որի արդյունքում նշված գույքերը տարիներ շարունակ չեն հաշվառվել համայնքապետարանի կադաստրային հաշվեկշռում, ուստի և չեն գանձվել համապատասխան հարկերը, ինչի հետևանքով համայնքի և պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: