ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

8 արագաչափ վնասած երիտասարդին ոստիկանները հայտնաբերել են /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

8 արագաչափ վնասած երիտասարդին ոստիկանները հայտնաբերել են /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Վերջին օրերին վնասվել էին Աճառյան փողոցի երկու արագաչափերը, ևս երկուսը՝ Մյասնիկյան պողոտայում, նաև մեկական արագաչափ Թբիլիսյան խճուղում ու Հերացու փողոցում։ Երևանում վնասվել էր ընդհանուր 6 արագաչափ։ Երկու արագաչափ էլ վնասվել էր Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում։
Հարուցվեց քրեական գործ։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ սկսեցին հետախուզական միջոցառումներ ձեռնարկել տեսագրությունում պատկերված երիտասարդի ինքնությունն ու գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ։
Շուտով ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ ստացվեցին արագաչափերը վնասած անձի վերաբերյալ; Հոկտեմբերի 4-ին տվյալներն իրացվեցին։ Արդյունքում հայտնաբերվեց և կասկածանքով ոստիկանության Կոտայքի բաժին բերման ենթարկվեց Վարդան Ռուշանյանը։ Բերման ենթարկվածին Կոտայքի ոստիկանները ներկայացրել են Աբովյանի քննչական բաժին։ Վարդան Ռուշանյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց էլ ընտրվել է՝ ստորագրությունը չհեռանալու մասին։
Պատճառված վնասի չափն ու դեպքերի հանգամաննքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: