ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Արաբկիրի քրեական հետախույզները թարմ հետքերով բացահայտեցին հյուրանոցում կատարված դանակահարությունը

Մարտի լույս 15-ի գիշերը Պռոշյան փողոցի մի հյուրանոցային համալիրից «Նաիրի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել անվտանգության աշխատակիցը։ 25-ամյա երիտասարդը դանակահարվել էր.ախտորոշվել էր կրծքավանդակի աջ կեսի թափանցող կտրած վերք։ Դեպքի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Արաբկիրի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ միջոցառումներ՝ համագործակցելով Մաշտոցի բաժնի ծառայողների հետ։ Քննությանը հայտնի տվյալներով՝ հյուրանոցի այցելուները վիճել էին իրար հետ։ Վեճին միջամտել էր անվտանգության աշխատակիցը, որին 25-ամյա երիտասարդը դանակահարել էր։ Միջադեպի մասնակիցները, այդ թվում՝ կասկածվողը, օպերատիվ կերպով հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Արաբկիրի բաժին։ Նա ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: