Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել
Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Նուբարաշենի փողոցի 34-ամյա բնակիչը թմրանյութեր է իրացնում։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նա հունվարի 12-ին Արամ Խաչատրյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են թմրանյութի նմանվող ընդհանուր 30,55 գրամ զանգվածով փաթեթներ և 2,95 գրամ նույն զանգվածով կաթուցիչ։ Պարզվել է, որ 34-ամյա երիտասարդը թմրամիջոցը ձեռք էր բերել տելեգրամյան ալիքի միջոցով՝ Երևան քաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու համար։
Նա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախանաքննական մարմին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
