1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Արաբկիրի ոստիկանները բացահայտել են անօրինական թմրաշրջանառության հերթական դեպքը. կան ձերբակալվածներ

Ապրիլի 28-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկությունները, Ազատության պողոտայում հայտնաբերել և ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 3 երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթներ, մասնավորապես՝ ընդհանուր մոտ 4 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով 4 փաթեթ, 1 փաթեթ՝ սպիտակ փոշենման զանգվածով ու այրված հետքերով կաթուցիչ։
Երիտասարդները հայտնել են, որ հայտնաբերվածը ձեռք են բերել «տելեգրամ» հավելվածի միջոցով և, համապատասխան վճարի դիմաց, պատրաստվում էին տեղադրել Երևանի տարբեր վայրերում։ Հայտնել են նաև, որ մի քանի փաթեթ արդեն տեղադրել են Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների տարբեր հատվածներում։
Նույն օրը նրանց մատնանշած վայրերի զննությամբ հայտնաբերվել է ընդհանուր 28 փաթեթ։
Հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ:
Բերման ենթարկվածները ձերբակալվել են։
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: