1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Արմավիրի ոստիկանները բացահայտել են Մարգարա գյուղի միջնակարգ դպրոցում կատարված ապօրինությունները

Ոստիկանության Արմավիրի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակում փաստական տվյալներ են ձեռք բերվել Մարգարա գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ։ Քննությանը հայտնի տվյալներով՝ տնօրենն իր ազգականներից մեկին 2017 թվականին հրամանագրել է որպես պահակ։ Նա աշխատանքի չի ներկայացել, սակայն աշխատավարձ է դուրս գրվել։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ տնօրենի ամուսինը, որը դպրոցում հրամանագրված է եղել պահակ, ապա՝ էլեկտրիկ, 2016-ից 2019 թվականների ընթացքում աշխատանքի չի ներկայացել, սակայն աշխատավարձ է դուրս գրվել։ Հիշյալ ապօրինությունների հետևանքով, նախնական հաշվարկով՝ պետությանը պատճառվել է 3 միլիոն 150 հազար դրամից ավելի վնաս։ Դեպքերի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: