Ապօրինի որս Եղեգիս գետում. գետափցի տղամարդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները, մարզի քրեական ոստիկանների հետ համատեղ շրջագայության ժամանակ, հունիսի 5-ին` ժամը 22.45-ին, Եղեգիս գետից էլեկտրահարման եղանակով ձուկ որսալու կասկածանքով Գետափ գյուղում ձերբակալել և բաժին են տեղափոխել նույն գյուղի բնակիչ 50-ամյա տղամարդու: Նրա կողմից շահագործվող «ՎԱԶ-21061» մակնիշի մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Եղեգիս գետի ափին հայտնաբերվել է պոլիէթիլենային երկու պարկ՝ լցված ձկներով, առերևույթ հանցագործության գործիքներ՝ մարտկոց, ձկնորսական ցանց և հոսանքի մալուխ։
Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: