1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ապօրինի ծառահատումների դեպքեր Լոռիում

Հուլիսի 4-ին ժամը 5-ին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատումների դեմ տարվող պայքարի շրջանակներում ծառայություն կատարելու ժամանակ, Մարց-Թումանյան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մեքենա։ Վանաձորցի վարորդը հայտարարել է, որ մեքենան բեռնված է շուրջ 3 խմ փայտանյութով, ինչի ձեռքբերման համար չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ։ Վարորդը հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, այն ձեռք է բերել հուլիսի 3-ին Մարց գյուղի հարակից անտառի «Ղզաձոր» կոչվող հանդամասից՝ 2 հատ «Կաղնի» և «Բոխի» տեսակի քամատապալ ծառը բենզասղոցով հատելու միջոցով:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր:
Նույն օրը, նույն բաժնի ծառայողները ժամը 5.20-ի սահմաններում, ապօրինի ծառահատումների դեմ տարվող պայքարի շրջանակներում ծառայություն կատարելու ժամանակ, Մարց-Թումանյան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մեկ այլ մեքենա։ Թումանյանի բնակիչ վարորդը հայտարարել է, որ մեքենան բեռնված է շուրջ 3 խմ փայտանյութով, որի ձեռք բերման համար չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ։ Վարորդը հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, այն ձեռք է բերել Մարց գյուղի հարակից անտառի «Իքատակ» կոչվող հանդամասից՝ 2 հատ «Բոխի» տեսակի քամատապալ ծառը բենզասղոցով ապօրինի հատելու միջոցով:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: