Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն Ծակքարում. Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի բացահայտումը
Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գեղհովիտ գյուղի բնակիչ 30-ամյա տղամարդը Ծակքար գյուղում զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ:
Ստուգումների արդյունքում պարզվել է, որ առանց պետական գրանցման և համապատասխան թույլտվության արդեն շուրջ մեկ ամիս տղամարդը Ծակքար գյուղում շահագործում է քարի վերամշակման արտադրամաս:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մարտունու քննչական բաժին։
Պատճառված վնասը և այլ հանգամանքներ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: