1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ապօրինի ձկնորսության դեմ Գեղարքունիքի ջրային պարեկների պայքարի երկու դրվագ

Հունվարի 15-ին, ժամը 23.20-ին, Ծովագյուղ-Ճամբարակ ճանապարհի 14-րդ կմ-ին Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա, որը վարում էր Արտանիշ գյուղի 37-ամյա բնակիչը: Զննությամբ սրահում հայտնաբերվել են սիգ տեսակի ձկներ: Այդ պահին մոտեցել է Ծովագյուղի 45-ամյա մի բնակիչ և հայտնել, թե ձկներն ինքն է գնել Ջիլ բնակավայրի տարածքում, իսկ «Օպելի» վարորդը պարզապես տեղափոխում էր ձուկը:
Հայտնաբերված 375 սիգը կշռել է 130 կգ:
Հունվարի 16-ի առավոտյան, ժամը 9.20-ին, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 70-րդ կմ-ին ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մեքենա, որի սրահում կային ձկներ: Ծովագյուղի բնակիչ 43-ամյա վարորդն ու ձկներով բարձած մեքենան տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին:
Պարզվել է, որ ձկները պատկանում են վարորդի եղբորը, որը հրավիրվել է բաժին: Նա հայտնել է, թե ձկներն ինքը նույն օրը ձեռք է բերել Ծովագյուղի խաչմերուկում` անծանոթ անձից:
Հայտնաբերված 370 սիգը կշռել է 113 կգ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին: