ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի արդյունահանում Ջաջուռում. ՔՈ Շիրակի մարզային վարչության բացահայտումը

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, առանց թույլտվության և համապատասխան փաստաթղթերի, իրականացնում է ապօրինի արդյունահանում:
Ստուգմամբ պարզվել է, որ Ջաջուռ գյուղի վարչական տարածքի ավելի քան չորս հեկտար հողատարածքում արդյունահանման թույլտվություն ընկերությանը տրվել է 2020 թվականին, ու թեև այս տարվա մարտի 21-ին թույլտվության ժամկետը լրացել է, սակայն օգտակար հանածոյի արդյունահանումն ու վաճառքը շարունակվել է:
Պարզվել է նաև, որ արդյունահանումն իրականացվել է խախտումերով, մասնավորապես` խճաքարի պահեստավորումն ընդգրկել է տրամադրվածից ավելի տարածք:
Պետությանը պատճառված վնասի չափը պարզվում է:
Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հատկանիշներով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: