Ապարանի համայնքային ոստիկանները 43-ամյա տղամարդու հողամասում հայտնաբերել են կանեփի 130 բույս

Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արայի գյուղի 43-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ տեսակի բույս է աճեցնում և օգտագործում է թմրանյութ: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հունիսի 11-ին կատարված զննությամբ 43-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 130 բույս:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: