Ապարանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Ոստիկանության Ապարանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ապօրինի ծառահատման վերաբերյալ օպերատիվ տվյալները, նոյեմբերի 12-ի գիշերը կասկածանքով բաժին բերման են ենթարկել Լոռու մարզի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդի։ Նրա վարած «Ֆորդը», որը բարձված էր 3 խորանարդ մետր փայտանյութով, տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Պարզվել է, որ հաճարենիները հատվել են Դսեղ գյուղի հարակից անտառից։ Վնասի չափը պարզվում է։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: