Համայնքային ոստիկանություն-հասարակություն համագործակցություն՝ հանուն անչափահասների համար անվտանգ միջավայրի․ տեղի է ունեցել քննարկում
Հասարակության հետ ակտիվ երկխոսությունը Համայնքային ոստիկանության աշխատանքի առաջնային սկզբունքն է։
Այդ համատեքստում Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի նախաձեռնությամբ «Լոֆտ» կրթության, մշակույթի, երիտասարդության զարգացման կենտրոնում դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել «Անչափահասների անվտանգ միջավայրի ապահովում, ինչպես նրանց կողմից, այնպես էլ նրանց նկատմամբ կատարվող հանցավորության նախականխում, կանխում» թեմայով հանդիպում-քննարկում։
Մասնակցել են շահագրգիռ պետական կառույցների, հանրակրթական հաստատությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Հանդիպման նպատակն էր բարձրացնել անչափահասների հետ տարվող աշխատաքններում շահագրգիռ կառույցների փոխգործակցությունը՝ հակաիրավական վարք դրսևորած, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված, տարբեր իրավախախտումների զոհ դարձած անչափահասներին հնրավորինս արագ հայտնաբերելու և նրանց հետ արդյունավետ և համագործակցված աշխատանք իրականացնելու համար։
Քննարկվել են անչափահասների շրջանում հակաիրավական վարք առաջացնող հիմնական պատճառները, դրանց կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչպես նաև անվտանգ միջավայր ապահովելու նպատակով մշակվող քայլերը։
Նախանշվել են նաև համագործակցության լավարկման, արդյունավետության բարձրացման, իրավագիտակից քաղաքացի ձևավորելու և մի շարք ուղղություններով անելիքները։
ՆԳՆ ոստիկանությունը շարունակելու է խթանել Համայնքային ոստիկանություն-հասարակություն ակտիվ շփումը, ինչը ընտանեկան, անչափահասների շրջանում բռնության, հանցավորության դեմ պայքարում, ինչպես նաև համակարգի նկատմամբ ճիշտ հանրային ընկալում ձևավորելու տեսանկյունից կարևոր բաղադրիչ է։
